Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Շարժման Ոգին» բալետային երեկո

«Շարժման Ոգին» բալետային երեկո
17.07.2015 | 11:39

Հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին տեղի կունենա բալետի երեկո: «Շարժման Ոգին» բալետային երեկոն (գեղարվեստական ղեկավար` Ռուդոլֆ Խառատյան) նպատակ ունի ծանոթացնելու հայ հանդիսատեսին համաշխարհային բալետային արվեստի հիմնական ուղղություններին` ռոմանտիզմ, դասական և ժամանակակից: Պարի և շարժումների միջոցով խնդիր է դրված արթնացնել տվյալ դարաշրջանի ոգին և ստեղծել համապատասխան հոգևոր միջավայրը: Երոկոյի ընթացքում հանդիսատեսը կզգա տվյալ դարին բնորոշ պատկերի և զգացմունքների միաձուլումը. ռոմանտիզմին բնորոշ նրբագեղությունը և եթերայնությունը, դասական բալետին բնորոշ զգացմունքայնությունը և գեղեցկությունը, ժամանակակից պարին բնորոշ ռիթմն ու դինամիկան: Այդ երեկո բեմի վրա տիրապետող են լինելու «մարմնի լեզուն» և «շարժման ոգին»: «Շարժման ոգին» խորագրով երեկոն կնպաստի բալետային արվեստի հանրահռչակմանն ու վաղվա բարձրաճաշակ հանդիսատեսի դաստիարակման գործին:

«Բալետ 2021» ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրվել է 2012-ին Ռուդոլֆ Խառատյանի կողմից՝ Հայաստանում բալետային արվեստիաջակցմանն և զարգացմանը նպաստելու նպատակով: Գործունեությունը ներառում է պարբերական համագործակցություն համաշխարհային ճանաչում ունեցող բեմադրող–խորեոգրաֆների, պարուսույցների, ուսուցիչների և բալետի արտիստների հետ, միջազգային համագործակցություն և համատեղ ներկայացումներ Հայաստանում և արտասահմանում, ինչպես նաև նորարարական ծրագեր՝ մեծացնելու համարհասարակության հետաքրքրությունը բալետային արվեստի հանդեպ:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ